Սարիբեկ Սուքիասյանն ընտրվել է Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ

Սարիբեկ Սուքիասյանն ընտրվել է Հայէկոնոմբանկի Խորհրդի նախագահ

Հունիսի 30-ին կայացած տարեկան ժողովում Հայէկոնոմբանկն  ամփոփեց 2020թ. արդյունքները' մի շարք կարևոր ձեռքբերումներով և հիմնական ցուցանիշների զգալի աճով:

 

Տարեկան ժողովում Հայէկոնոմբանկի խորհդրի նախագահ վերընտրվեց Սարիբեկ Սուքիասյանը:

Իր խոսքում Սարիբեկ Սուքիասյանը կարևորելով բանկի գործունեության մեջ կորպորատիվ կառավարման, ներքին հսկողության և ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերի կիրառումն ու ռազմավարական ծրագրով նախանշված կայուն զարգացման ապահովումը նշեց.«Առաջիկայում ևս ամրապնդելու ենք դիրքերը շուկայի բոլոր հատվածներում՝ մասնակից դառնալով տնտեսության զարգացման և կայունացման գործընթացին' մեր գործընկերների համար մնալով որպես վստահելի ֆինանսական կառույց»: