Ռաֆայել Երանոսյանը հայտնել է բարեգործական նախաձեռնության մասին, որով պատրաստվում են օգնել արցախցի փոքրիկներին

Ռաֆայել Երանոսյանը հայտնել է բարեգործական նախաձեռնության մասին, որով պատրաստվում են օգնել արցախցի փոքրիկներին

Դերասան Ռաֆայել Երանոսյանը «Ինստագրամի» իր էջի սթորի բաժնում հայտնել է, որ բարեգործական նախաձեռնություն են ծրագրել, որով արցախցի երեխաների համար ձեռք են բերելու սմարթ հեռախոսներ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել հեռավար դասերին:

 

Նա իր հետևորդներին կոչ է արել գումարներ փոխանցել դրա համար բացված հաշվեհամարին (ID բանկ՝ 11800379898001 Ելիզավետա Ասատրյան)՝ նշելով, որ յուրաքանչյուրի փոքրիկ լուման անգամ կարող է երջանկացնել մեկ երեխայի.

 

«Սիրելի հետևորդներ, այս պահին մենք բոլորս ունենք ձեր աջակցության կարիքը: Այս ամիսների ընթացքում մենք Արցախի այն երեխաներին, ովքեր կորցրել են իրենց տունը, չեն կարողանում հաճախել դպրոց, դասի, մենք նրանց համար գնել էինք մոտավորապես 400-ից ավելի սմարթ հեռախոսներ: Բայց կրկին ունենք ձեր օգնության կարիքը, որպեսզի կարողանանք գումար հավաքել և երեխաներին գնել սմարթ հեռախոսներ, որպեսզի նրանք կարողանան հեռավար դասերից չզրկվել»,- նշել է դերասանը: