«Նոր Զովք»-ը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը

«Նոր Զովք»-ը դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը այսուհետ դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցանցի հաղորդագրության մեջ նաև նշված է.

 

«Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:

 

Սուպերմարկետի ողջ անձնակազմը հորդորում է իր գործընկերներին ևս միանալ այս ակցիային և հրաժարվել թուրքական արտադրության ապրանքներից:

 

«Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրինության և ողջ անձնակազմի անունից մեր զորակցությունն ենք հայտնում մեր  Հայրենիքի զինվորների ծնողներին, հարազատներին և ողջ անձնակազմի անունից  վստահեցնում ենք, որ երախտապարտ սերունդները անուն առ անուն հիշելու և հավերժ փառաբանելու են հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոս տղաների սխրագործությունը:

 

Մենք միշտ մեր զինվորների կողքին ենք:

#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ»։