Արսեն Թորոսյանը լավ լուր է հայտնել

Արսեն Թորոսյանը լավ լուր է հայտնել

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ պարետատան նիստի ավարտից հետո ընթացող ճեպազրույցի ժամանակ, հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում գնալով կայունանում է:

 

 «Վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունենք, ընդհակառակը՝ մենք հիմա ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ՝ թե՛ սովորական թթվածնային հագեցվածությամբ և թե՛ վերակենդանացման մահճակալներ»,- ասաց Արսեն Թորոսյանը:   Նախարարը հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու ԲԿ-ն և Դիլիջանի ԲԿ-ն օգոստոսի մեկից կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին:

 

Եվս երեք բժշկական կենտրոն մայրաքաղաքում մոտակա 7-10 օրերի ընթացքում, իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում, նույնպես կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին: