Ինչպես գրանցվել առցանց դասերին (տեսանյութ)

Ինչպես գրանցվել առցանց դասերին (տեսանյութ)

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2426 աշակերտի համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է կենտրոնացված հեռավար ձևով' հիմք ընդունելով հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը։

 

Աշակերտի առցանց կրթության կազմակերպման համար դպրոցի օպերատորից հարկավոր է ստանալ երեխայի մուտքանունն ու գաղտնաբառը և գրանցվել այս հղումով։

 

Գրանցման քայլերը ներկայացված են կից տեսանյութում։ Անհրաժեշտ է միանալ աշակերտի դասարանի թիմին և հետևել դասավանդող ուսուցչի հրահանգներին։

 

Կայքում կտեղադրվեն նաև դասարանների հղումները։ Գրանցվելով և անցնելով այդ հղումներով' հեշտությամբ հնարավոր է օգտվել առցանց դպրոցի տրամադրած բովանդակությունից։

 

Կենտրոնացված հեռավար ուսուցմամբ ապահովվում է դպրոցական կրթական ծրագրի բովանդակությունը։

 

e-school Armenia նախագիծն ապահովում է դպրոցական կրթական ծրագրի բովանդակությունը՝

1) տեսադասերի,

2)վեբինարների,

3)էլեկտրոնային նյութերի միջոցով։

Երեխայի գնահատման համար պատասխանատու է դպրոցը։

 

Գնահատման և մասնակցության հաշվառման հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել դպրոց, քանի որ այն տեղեկացված է լինելու աշակերտի ակտիվության և մասնակցության վերաբերյալ։

 

Հիշեցնենք, որ աշակերտը կարող է չհաճախել դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության սահմանած ցանկի, ինչպես նաև եթե ընտանիքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ կամ ընտանիքի որևէ անդամ կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբում է՝ բժշկական հաստատ համապատասխան ցուցումով։

 

Մանրամասները՝ տեսանյութում