Աշակերտը դասասենյակը չի´ լքելու, գրատախտակին չի´ մոտենալու, տետր չի´ օգտագործելու

Աշակերտը դասասենյակը չի´ լքելու, գրատախտակին չի´ մոտենալու, տետր չի´ օգտագործելու

Այսօր ԿԳՄՍՆ-ն հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը։

 

Ուղեցույցով սահմանվել է, որ դասասենյակը աշակերտները չեն լքելու, այն կարող են լքել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, այն էլ՝ ուսուցչի կանոնակարգմամբ:

 

Սովորողները դասին մասնակցելու են տեղից, և արգելվում է նրանց գրատախտակին մոտենալը:

Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետր օգտագործելը: Աշխատանքները ներկայացվելու են թերթիկի վրա: Գրավոր աշխատանքից հետո դրանք ուսուցչի կողմից հավաքվում են հատուկ արկղի մեջ: Գրավոր աշխատանքների ստուգումը թույլատրվում է միայն 1 օր հետո: Ստուգված գրավոր աշխատանքներն արգելվում է վերադարձնել սովորողներին:  Անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել գրավոր աշխատանքների լուսապատճենները: Սովորողների գնահատումը կատարվում է էլեկտրոնային մատյաններում: Ծնողներն ու աշակերտները գնահատականները կարող են տեսնել Էլեկտրոնային օրագրում: