Կառավարությունը օգոստոսի 6-ին որոշում ընդունեց փոփոխություն կատարել պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու կարգում։
Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Փոփոխության համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի իրենց ուսումը շարունակելու աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում և ստանալու որակյալ կրթություն, ինչպես նաև կկարգավորվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ հիմքերով տարկետում ստացած քաղաքացիներին՝ ՀՀ կառավարության որոշման նախագծում ընդգրկելու հարցը:Տեսանյութը՝Iravaban.Net-ի



