Արտակարգ դեպք:Հայրը սպանել է իր դպրոցական աղջկան ընկեր ունենալու պատճառով

Արտակարգ դեպք:Հայրը սպանել է իր դպրոցական աղջկան ընկեր ունենալու պատճառով

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ճամփեզրին ոստիկանները հայտնաբերել են մի աշակերտուհու դի։ Աղջկա հայրը՝ Շեյմա Յըլդըզը, հանձնվել է ոստիկանությանն ու խոստովանել, որ ինքն է ատրճանակով սպանել սեփական դստերը։ 

 

Որպես պատճառ Յըլդըզը նշել է, որ երբ իմացել է իր աղջիկն ընկեր ունի և հարաբերությունների մեջ է նրա հետ, բարկացել է և սպանել նրան, գրում է Ermenihaber-ը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի համար կանանց սպանությունների խնդիրը շարունակում է օրակարգային մնալ։ Բազմաթիվ կազմակերպություններ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում այդ երկրում կատարվող կանանց սպանությունների աննախադեպ քանակի կապակցությամբ: 2019-ին Թուրքիայում սպանվել է 474 իգական սեռի ներկայացուցիչ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: