35-ամյա ուղևորը մահացավ , 2 հոգի  տեղափոխվել են բժշկական կենտրոն

35-ամյա ուղևորը մահացավ , 2 հոգի տեղափոխվել են բժշկական կենտրոն

Դեկտեմբերի 13-ին, ժամը 10:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:

 

Հայտնում են փրկարար ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Ազատավան գյուղում բախվել են «VAZ»  (վարորդ՝ Պ. Հ., ծնված 1996 թ․) և «KamAZ»  վարորդ՝ Ա. Պ., (ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «VAZ»  մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Կ.-ն (ծնված 1989 թ․) մահացել է:

 

«VAZ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ. Պ.-ն (ծնված 1995 թ․) և Ռ. Վ.-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները փակել են «VAZ»  մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: