Դեկտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի թիվ 1/6 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Բենիամին Դ.-ի վարած «Lexus» մակնիշի, 27-ամյա Էդվարդ Շ.-ի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Սերգեյ Գ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Էդվարդ Շ.-ն և Սերգեյ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Բենջամին Դ.-ն «ԱՁ» տնօրեն է, իսկ Էդվարդ Շ.-ն՝ «ՍՊԸ» տնօրեն: