«Մազդա»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց.մանրամասներ

«Մազդա»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց.մանրամասներ

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, անցել դրանց վրայով, ապա բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել Հալաբյան փողոցում՝ Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են հիվանդանոց տեղափոխված «Մազդա»-ի վարորդի և վթարի պատճառով պոկված քարերի շպրտվելու հետևանքով վնասված «Մերսեդես»-ի վարորդի ինքնությունը։

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում: