Խոշոր ավտովթար ․կան  վիրավորներ

Խոշոր ավտովթար ․կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։

 

Նույն վաշտի պարեկներ Ռոման Կարապետյանն ու Նվարդ Ղանդիլյանը սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։ ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային քրեական ոստիկանության վարչության պետ Վարդան Խաչատուրյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։

 

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/11/06/1272683