Համլետ Պ․-ն է 2024 թվականի մարտի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, աջ ձեռքի բռունցքով 6 և ավելի անգամ հարվածներ հասցնելով՝ ծեծի է ենթարկել իր մերձավոր ազգական հանդիսացող կնոջը։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գործը դատարան է ստացվել սեպտեմբերի 27-ին։
Համլետ Պ․-ին մեղսագրվում է հանցավոր արարքի կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մերձավոր ազգականի կողմից։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: