Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:40-ի սահմաններում Արցախի պողոտա - Էրեբունի փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Murano» և «Kia Forte» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։