Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ գտնվող այգում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված այգում՝ ծառից կախված, հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Ս.-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։