Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Տեղում պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վթարի հետևանքով 1 հոգի դեպքի վայրից ոչ թե հիվանդանոց է մեկնել, այլ տուն, որտեղ էլ նրա ինքնազգացողությունը վատացել է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները կտեղափոխվեն ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։