«Հոնդա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

«Հոնդա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Օգոստոսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 44-ամյա Մ. Ն.-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվածում՝ Հերհեր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։

 

Shamshyan.com-ի հաղրդմամբ, վթարի հետևանքով տուժածներ չկան։

 

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։