Հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի բուժաշխատողների փողոցում՝ Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնի մոտ ավտոմեքենա է այրվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ հրշեջների ժամանումը՝ «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ փորձել է պայքարել վարորդը, սակայն կրակը շատ արագ է տարածվել:Հրշեջները մարել են կրակը, ավտոմեքենան, վերածվել է մոխրակույտի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: