ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային՝ Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում տպավորիչ վերընտրության համար:
«Եվրախորհրդարանը կարևոր դեր է խաղում Հայաստան-ԵՄ ամուր գործընկերության օրակարգի, տարածաշրջանային խնդիրների առաջխաղացման գործում, և մենք անհամբեր սպասում ենք այդ ճանապարհի շարունակությանը»,- X-ի իր միկրոբլոկում գրել է Միրզոյանը:
Հուլիսի 16-ին Ռոբերտա Մեցոլան վերընտրվել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում։
Եվրախորհրդարանի առաջին նիստում նրա թեկնածությանը կողմ էր քվեարկել 562 պատգամավոր:
Քվեարկությունից հետո իր ելույթում Մեցոլան պատգամավորներին կոչ է արել միավորվել և աշխատել «բոլորի համար Եվրոպա» ստեղծելու ուղղությամբ: