Սևանում ջրափրկարարներն ափ են դուրս բերել խեղդվող քաղաքացուն

Սևանում ջրափրկարարներն ափ են դուրս բերել խեղդվող քաղաքացուն

Հուլիսի 17-ին՝ ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարներն ափից մոտ 3-4 մետր հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով խեղդվելիս է եղել։

 

Ջրափրկարարներն ափ են դուրս բերել Լ․ Մ․-ին (ծնված 2008 թ․), ցուցաբերել առաջին օգնություն և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա։

 

Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։