Ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. բժիշկները պայքարում են 20-ամյա երիտասարդի կյանքի համար

Ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. բժիշկները պայքարում են 20-ամյա երիտասարդի կյանքի համար

Այսօր՝ հուլիսի 9-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։35-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է մի քաղաքացի։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Շեգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արարատյան փողոցի 66 հասցեի մոտից' «ձախ կողքի կտրած, ծակած» վերքեր ախտորոշմամբ։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով' մինչ Շենգավիթի ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան փողոցում, իսկ վիրավորը օրեր առաջ է զորացրվել և բանակի քեֆի մասնակցելիս է եղել, երբ տեղի է ունեցել վիճաբանությունը, որը շարունակվել է դրսում և ավարտվել է տուժածին դանակի մի քանի հարվածներ հասցնելով։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործութան առարկան հայտնաբերելու ուղղությամբ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 20-ամյա Գագիկ Ղ․-ն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։