Հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
շ
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարաներն ու պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: