«ՎԱԶ 2107»-ը «Բոչկի ձոր»-ի հատվածում բախվել է երկաթե արգելապատնեշներին, ընկել ձորը․ կա վիրավոր

«ՎԱԶ 2107»-ը «Բոչկի ձոր»-ի հատվածում բախվել է երկաթե արգելապատնեշներին, ընկել ձորը․ կա վիրավոր

Հունիսի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում 34-ամյա Հովհաննես Ենգիբարյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում, Ծղուկ-Գորհայք հատվածի «Բոչկի ձոր» կոչվող տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

 

shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Հ․ Ենգիբարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։