Մայիսի 26-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 19-ամյա Աշոտ Առաքելյանը իր վարած «Տեսլա» մակնիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցում՝ թիվ 50 հասցեի մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կիսամաշված անվադողերին ու երկաթե էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 44-ամյա Թովմաս Պապյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։