32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է․ինչն է եղել պատճառը

32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է․ինչն է եղել պատճառը

Ապրիլի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

 

Ժամը 18։20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 32-ամյա Հայաստան Ա․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Իջևան քաղաքի սկզբնամասում, կամրջի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարե պարսպին։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական  կենտրոն, իսկ ուղևոր, Տավուշի մարզի բնակիչ 71-ամյա Համեստ Պ․-ն տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է  քրեական վարույթ։

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի տեղեկություններով մահացածը վարորդի մայրն էր։