Սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել։
Ֆեյսբուքյան էջում հայտնում է լրագրող Ոսկան Սարգսյանը։
«Երկու օր առաջ՝ ապրիլի 6-ի Իջևան համայնքի Լուսաձոր գյուղում հուղարկավորել են գյուղի բնակիչ,1990թ․-ին ծնված տղամարդուն։
Նախկինում զինվորական ծառայության մեջ եղած, զորացրվելուց հետո շինարարությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվող լուսաձորցին ապրիլի 4-ին համագյուղացիների հետ գնացել է Աճարկուտ գյուղի անտառ՝ սինդրիկ հավաքելու։
Սինդրիկ քաղողներն անտառում բաժանվել են, երեկոյան լուսաձորցին անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիների որոնումներով հայտնաբերվել է նրա խոշտանգված մարմինը։
Անտառապահներն ասում են, որ անտառի այդ հատվածում արջ կա՝ իր քոթոթների հետ։ Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխաների հայր էր»,-գրել է նա։