Ողբերգական ավտովթար․վարորդը տեղում մահացավ

Ողբերգական ավտովթար․վարորդը տեղում մահացավ

Այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Հայկազ Ենոքյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հայկազ Ենոքյանը տեղում մահացել է։

 

Նրան մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա։

Մանրամասները՝ կսզբնաղբյուր կայքում։