Ավտովթար Երևանում․կա վիրավոր

Ավտովթար Երևանում․կա վիրավոր

Այսօր՝ փետվարի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Անաստաս Միկոյան 79 հասցեի դիմաց բախվել են Toyota, Honda, և «ՎԱԶ 2106» ավտոմեքենաները:

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենաները մասամբ հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի պատճառով մոտ 2 կմ-անոց խցանում է եղել: