Արտակարգ դեպք․կա տուժած

Արտակարգ դեպք․կա տուժած

Երեկ՝ փետրվարի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

 

Ժամը 13։45-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վիրավորը Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Մհեր Խ․-ն է, ով նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, իրենց տան առաջին հարկում գտնվող ավտոտնակում տեղադրված փայտե վառարանի՝ դեռևս անհայտ հանգամանքներում պայթելու հետևանքովնա վնասվածքներ է ստացել։

 

Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ։