Տնից դուրս են կանչել, հարվածներ հասցրել, օդ կրակել.մանրամասները տեսանյութում

Տնից դուրս են կանչել, հարվածներ հասցրել, օդ կրակել.մանրամասները տեսանյութում

2023 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժին ստացվեց հաղորդում. ահազանգել էին, որ Երևանի Հաղթանակ թաղամասում երկու մեքենայով մոտեցած անձինք զենքերով վիճաբանում են:

 

Տեղում պարզվել էր, որ  «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներով ժամանած անձինք դուրս են հրավիրել բնակիչներից մեկին, ինչից հետո ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում դուրս են եկել նաև տղամարդու տնեցիները, սակայն ժամանած անձինք շարունակել են հասարակության հանդեպ դրսևորել բացահայտ անհարգալից վերաբերմունք, իսկ նրանցից մեկն էլ հանել է ինքնաձիգ ու կրակահերթ արձակել օդ:

 

Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածի հատկանիշներով:

Թեև իրավապահներն արագ պարզել էին տղամարդկանց ինքնությունը, սակայն նրանք խուսափել են քննությունից, և ավելի ուշ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 

Այս ուղղությամբ Մալաթիայի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, նաև բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 8-ի առավոտյան հինգ հետախուզվողները ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին: Նրանցից մեկը հետը տարել է նաև հանցագործության գործիքը' ԱԿ-47 տեսակի ինքնաձիգը'լիցքավորված 17 փամփուշտով:

 

Նույն օրը նրանք ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին' հարցաքննության, ինչից հետո տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

Մանրամասները՝ տեսանյութում: