Դաժան դեպք Հայաստանում,հնչել են կրակոցներ,ծեծ․ կա վիրավոր․

Դաժան դեպք Հայաստանում,հնչել են կրակոցներ,ծեծ․ կա վիրավոր․

Այսօր դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արթիկ քաղաքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել իրավապահները, տարածքը սահմանազատվել է, դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակի պահունակ:

Շիրակի մարզայի քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 252 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի (ավազակային հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն) հատկանիշներով:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի փորձաքրեագետները:

Դեպքը տեղի է ունեցել Արթիկ քաղաքում:

Տուժողը՝ Արթիկի բնակիչ Մ. Մելիքյանը, որը եղել է իր կնոջ և որդու հետ, Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8-րդ հասցեում են եղել, երբ նրանց է մոտեցել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա, որտեղից իջել են 4 դիմակավորված անձինք և ներկայացել, որ իրենք ուժային կառույցի աշխատակից են և իրենց հետ պետք է գան բաժին: Ապա ատրճանակ են պահել նրանց վրա և հափշտակել խոշոր չափի ոսկյա զարդեր:

 

Այդ զարդերը տուժողները պետք է այսօր հանձնեին գրավատուն:

 

2 դիմակավորվածները ուժով նրանց նստեցրել են ավտոմեքենա և քշել դեպի Արթիկ քաղաքի մեկ այլ ուղղությամբ, որտեղ էլ շարունակել են ավտոմեքենայի մեջ հարվածներ հասցնել տուժածներին, ապա այն շարունակել են ավտոմեքենայից դուրս, որի ժամանակ դիմակավորվածներից մեկը իր մոտ եղած ատրճանակով մի քանի կրակոց է արձակել:

 

Որոշ ժամանակ անց Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «գլխի բազմաթիվ արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Մհեր Մ.-ն է, որը հայտնել է՝ վնասվածքները ստացել է Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8 հասցեի մոտ հրազենի կոթով գլխին հարված ստանալու պատճառով:

 

Դիմակավորված անձինք այնուհետև նշված «Օպել»-ով դիմել են փախուստի:

 

Կայքի տեղեկություններով՝ «Օպել»-ի համարանիշները ոստիկանները, պարեկներն ու քննիչները ճշտել են և պարզվել, որ այդ համարանիշները ժամեր առաջ գողացել են Վանաձոր քաղաքում մեկ այլ «Օպել»-ի վրայից, այս «Օպել»-ն ու այն «Օպել»-ը նույն գույնի, նույն մակնիշի են:

Գողացված ոսկեղենի արժեքը կազմում է մոտ 85 հազար դոլար: