Սարսափելի ողբերգություն Երևանում․ տանտերը մահացավ կրակների մեջ․ մանրամասներ

Սարսափելի ողբերգություն Երևանում․ տանտերը մահացավ կրակների մեջ․ մանրամասներ

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 15:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16։08-ին։ Այրվել է հյուրասենյակի և խոհանոցի գույքը (30 քմ), ջերմահարվել է սանհանգույցը (7 քմ)։

 

Բնակարանում հայտնաբերվել է Ս. Մ.-ի (ծնված 1948 թ․) դին։