Հայրը դանակով հարձակվել էր դստեր վրա

Հայրը դանակով հարձակվել էր դստեր վրա

Սեպտեմբերի 16-ին, ժամը 21.18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի աղջիկ և հայտնել, որ ոչ սթափ վիճակում գտնվող հայրը դանակով հարձակվել է իրենց վրա:

 

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Նշված հասցե են շտապել նաև պարեկները: Իրավիճակը հարթելուց հետո իրավապահները տանը, տեսանելի վայրում, նկատել են «Վալտեր» գազային ատրճանակ՝ լիցքավորված հինգ փամփուշտով և ընդհանուր մոտ ութ գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Պարզվել է, որ ատրճանակի թույլտվություն չկա:

 

Զենք-զինամթերք և թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին: Այստեղ 64-ամյա տղամարդը հայտնել է, որ դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որը քաղել է Երևանյան լիճի տարածքից' իր օգտագործման համար:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: