Այսօր՝ նոյեմբերի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ «Ջոս» ակումբի դիմաց, բախվել են 58-ամյա Վարդան Սարգսյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի, 28-ամյա Հարություն Հարությունյանի վարած Toyota Camry մակնիշի, 41-ամյա Անահիտ Խաչատրյանի վարած Mercedes C180 մակնիշի և 21-ամյա Սամվել Ղազարյանի վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է Toyota Camry-ին, վերջինս առաջ է ընթացել ու բախվել կայանված Mercedes-ին, ապա բախվել Toyota Land Cruiser-ին։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։