Ողբերգություն.Մահացել է Գայանե Սանոսյանը

Ողբերգություն.Մահացել է Գայանե Սանոսյանը

Անժամանակ կյանքից հեռացել է շտապբուժօգնության ծառայության բժիշկ Գայանե Սանոսյանը

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացնում է Մասիսի բժշկական կենտրոնից։

 

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ անժամանակ կյանքից հեռացել է «Մասիսի բժշկական կենտրոն»-ի շտապբուժօգնության ծառայության բժիշկ-սրտաբան Գայանե Սանոսյանը:

 

Սիրելի Գայանեն կարճ ժամանակահատվածում իր մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակով կարողացավ արժանանալ թե բնակչության, թե բուժանձնակազմի սիրուն և հարգանքին:

 

Բժշկուհին իր աշխատանքային գործունեության ընթացքում կարողացավ փրկել բազմաթիվ կյանքեր և ցուցաբերել բնակչության շրջանում որակյալ բուժօգնություն:

 

Մասիսի բժշկական կենտրոնի ողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում բժշկուհի Գայանեի հարազատներին, բարեկամներին և ընկերներին: