Սարսափելի ողբերգություն Հայաստանում (տեսանյութ)

Սարսափելի ողբերգություն Հայաստանում (տեսանյութ)

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Lexus GX470 և ВАЗ 2107  մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է և, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝  2  հոգու շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատկից 1 մարտական հաշվարկ: Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել  դիատարին:

 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ տեսուչներ Արայիկ Խաչատրյանն ու Տիգրան Սարդարյանը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը: Վթար մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սամվել Սահակյանի գլխավորությամբ: Վթարի փաստով  Ս. Սահակյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի