Արտառոց դեպք Երևանում

Արտառոց դեպք Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 22-ին, Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի փաստով: Ժամը 08:00-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող «Բնակչության հատուկ սպասարկում»՝ ժողովրդին հայտնի՝ «թաղման բյուրոյի» ներսի դռները կոտրել են և սենյակների իրերը տակնուվրա արել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ժամանել է նաև քննչական խումբը:

 

Տեղում տնօրեն Արման Իսկանդարյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 03:00-ից մինչև 04:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք պատուհանի ապակին կոտրելու միջոցով մուտք են գործել «թաղման բյուրո», տակնուվրա արել, սակայն՝ ըստ նախնական տեղեկությունների, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չեն հասցրել և ոչինչ չգողանալով, հեռացել են: