Բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հսկա մեքենան մահվան պատճառ դառնում. ախր սենց բան անել չի կարելի. սա դաժանություն է (տեսանյութ)

Բացառիկ տեսանյութ, թե ինչպես է հսկա մեքենան մահվան պատճառ դառնում. ախր սենց բան անել չի կարելի. սա դաժանություն է (տեսանյութ)

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 29-ին Երևանում՝ Դավիթ-Բեկի պողոտայում վերամբարձ կռունկի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած կռունկավարի ինքնությունը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՄԱԶ-5334» մակնիշի վերամբարձ կռունկը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Ռուբիկ Խ.-ն:

 

Դ. Մարտիրոսյանի կողմից ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մինչև կողաշրջվելը Ռուբիկ Խ.-ն դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 19-ամյա Ջոն Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Դ. Մարտիրոսյանի գլխավորությամբ հայտնաբերվել է Mercedes-ը, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռուբիկ Խ.-ի կողմից վարած տրանսպորտային միջոցը հաշվառված է «Ակսեգրուպ» ԲԲԸ-ում, իսկ Mercedes-ի վարորդը, ով երթևեկելիս է եղել սահմանված արագությամբ և թույլատրելի հատվածով, աշխատում է «Նյումեր-2021» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտոպատահարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 29-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վերամբարձ կռունկը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կռունկավարը տեղում մահացել էր, իսկ ընկնելու հետևանքով մի քանի գերեզմաններ վնասվել են, այդ թվում՝ կոտրվել էին մոտ 15 շիրմաքարեր։

Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

 

Տեղում ուժեղացված ծառայություն  էին կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Մանուկյանն ու Էդգար Շահնազարյանը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ցավոք, վարորդն արդեն մահացած է եղել, ինչը արձանագրվել էր բժիշկների կողմից։

 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

 

 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: