Ողբերգական դեպք Հայաստանում

Ողբերգական դեպք Հայաստանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների և մի խումբ քաղաքացիների և Նորաշենիկ գյուղի բնակիչների հետ Նորաշենիկ գյուղով հոսող գետում հայտնաբերել են տղամարդու դի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները դին  դուրս են բերել գետից և այս պահին սպասում են, որպեսզի ժամանեն դատական բժիշկն ու Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները։

 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյան ու ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանը։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ գետից դուրս բերված դին ապրիլի 3-ից որոնվող Նորաշենիկ գյուղի բնակիչ  44-ամյա Էդիկ Փ-ն էր, ով ըստ նախնական տեղեկությունների՝ այդ օրը կամրջից Աճանան գետն էր նետվել։ Ու այդ օրվանից ոստիկանները, հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքներ էին կատարում։

 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։