Սարսափելի ողբերգություն Հայաստանում. ունենք զոհ և վիրավոր

Սարսափելի ողբերգություն Հայաստանում. ունենք զոհ և վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում, Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 45-ամյա Կարապետ Ղ.-ի վարած Ford Transit մակնիշի և 30-ամյա Զհար Բ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Ճանապարհին Զհար Բ.-ն՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով, մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի՝ օպերատիվ գծով տեղակալ Ավագյանի գլխավորությամբ:

 

Վթարի մասին  ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գաբրիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 21-րդ մասի հատկանիշներով:

 

Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: