Արտակարգ դեպք Երևանում. 10 երեխա է վատացել, 2 ին պառկացրել են հիվանդանոց

Արտակարգ դեպք Երևանում. 10 երեխա է վատացել, 2 ին պառկացրել են հիվանդանոց

Այսօր՝ նոյեմբերի 23-ի, երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգ է ստացվել «Տաթև» կրթահամալիրի տնօրենից այն մասին, որ դպրոցի 10 սաների մոտ նկատվել են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխումներ։ Ժամը 21։20-ին Ինֆեկցիոն ազգային կենտրոն են դիմել նշված կրթահամալիրի 2 երեխա, որոնք հոսպիտալացվել են։ Տնօրենի ահազանգից անմիջապես հետո ՍԱՏՄ տեսուչները «Տաթև» կրթահամալիրում իրականացրել են վերահսկողական միջոցառումներ ու պարզել, որ երեխաները դպրոցում կերել են «Ցեզար», վինեգրետ աղցաններ և հավով ու լավաշով ուտեստ։ Համաճարակաբանական դիտարկման արդյունքում, լաբորատոր հետազոտության նպատակով՝ վերցվել են նմուշներ խմելու ջրից, առկա սննդամթերքից, ինչպես նաև սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող մակերեսներից։