«Հաղթանակ» կամրջից նետվել սպառնացող տղամարդը պահանջում է տեսակցություն իր 5 երեխաների հետ. ՀԺ

«Հաղթանակ» կամրջից նետվել սպառնացող տղամարդը պահանջում է տեսակցություն իր 5 երեխաների հետ. ՀԺ

Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանում 38-ամյա մի տղամարդ անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել:

 

Դեպքի վայրում գտնվող  «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը հայտնում է, որ տղամարդը պահանջում է, որ կինը թույլ տա իրեն տեսակցել իրենց 5 երեխաների հետ:

 

Նրանք ամուսնալուծված են, ու կինը թույլ չի տալիս երեխաներին տեսակցել հորը: Այս պահի դրությամբ, կինը դեռ չի համաձայնել նախկին ամուսնու պահանջներին:

 

ՀՀ ոստիկանության աշխատակիցների փոխանցմամբ, տղամարդը Վարդենիս քաղաքի բնակիչ է, տեղում է և նրա հետ բանակցում է Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը:

 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: