Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում.ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը.

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում.ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը.

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:   Ժամը 14:30-ի սահմաններում, Գեղահովիտ-Մարտունի ավտոճանապարհի 1-ին կմ-ում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին քաղաքացիները ահազանգել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:  

 

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:   Հրշեջները քաղաքացիների օգնությամբ մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը:   Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:   Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:   Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենայում վարորդը եղել է իր ընտանիքի հետ և մեքենան վարելու ընթացքում նկատել հրդեհը, որից հետո ահազանգել է 911:  

 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

 

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: