Ողբերգական ավտովթար Հայաստանում

Ողբերգական ավտովթար Հայաստանում

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Համլետ Սլոյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վանսվածքներով:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ  Գարիկ Հովհաննիսյանի  կողմից հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

 

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 15-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արազափ-Վարդանաշեն ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել էին Արմավիրի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Զավեն Նազարեթյանի վարած MAN մակնիշի բեռնատարն ու 18-ամյա Համլետ Սլոյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

 

Վթարի հետևանքով «06»-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։

Նրան ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները և իրենց ավտոմեքենայով էլ տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել էին Երևանի հիվանդանոցներից մեկը։

 

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: