Նոյեմբերի 6-ին, ժամը 19:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյանի փողոցի թիվ 35 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել Հովհաննես Հ.-ի (ծնված 1946 թ.) դին: