Քանաքեռցի Տույի հետ սպանվել է նաև ԱԺ նախկին պատգամավոր. նոր սարսափելի մանրամասներ Երևանում տեղի ունեցած այսօրվա դաժան սպանություններից (տեսանյութ)

Քանաքեռցի Տույի հետ սպանվել է նաև ԱԺ նախկին պատգամավոր. նոր սարսափելի մանրամասներ Երևանում տեղի ունեցած այսօրվա դաժան սպանություններից (տեսանյութ)

 

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ով է կասկածվում Քանաքեռցի Տույի սպանության մեջ: Մեզ հասած լուրերի համաձայն, սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդին, որը բոլորին հայտնի է Տյուշ անունով: Ի դեպ, կրակոցները հնչել են հենց նախկին պատգամավորի տանը: Մեր տեղեկություններով սպանվել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանը՝ Քանաքեռցի Արտյուշը։ Հիվանդանոց են տեղափոխվել երեք անձ, որոնց մեջ է սպանված ԱԺ նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:

 

Հավելենք, որ այս պահին սպանության որեւէ վարկած չի քննվում, քանի որ դեպքի մասնակիցներից 4-ը սպանվել են, իսկ երեքը ծանր վիրավորումներով հիվանդանոցում են:

 

Նշենք, որ Արտուշ Սիմոնյանը 2003թ-ին մեծամասնականով Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանից ընտրվել է ԱԺ պատգամավոր: Անկուսակցական է: 1998-2001թ-ը Հայկական ավիաուղիների կոմերցիոն տնօրենն է եղել: