Սերիալներից հայտնի դերասանուհին Վահագնի թաղամասի դիմաց Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային (լուսանկար)

Սերիալներից հայտնի դերասանուհին Վահագնի թաղամասի դիմաց Toyota-ով բախվել է պարեկային ծառայության ավտոմեքենային (լուսանկար)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, հոկտեմբերի 13-ին, ավտովթարի է ենթարկվել սերիալներից հայտնի դերասանուհի Նելլի Մելիքյանը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղում՝ ժողովրդին հայտնի Վահագնի թաղամասի մոտ, բախվել է մեկ այլ վթարի վայրում վթարն արձանագրող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս առաջ է ընթացել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի։

 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Օպերատիվորեն ժամանել են ապահովագրական ընկերությունների  ներկայացուցիչները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Մելիքյանը հայ հանդիսատեսին հայտնի է մի շարք սերիալներից՝ «Երկուսով», «Ընտանեկան գաղտնիքներ» և այլն։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: