Մարդ են գցել մեքենայի տակ. պատահաբար դեպքի վայրում գտնվող Արսեն Թորոսյանն առաջին օգնություն է ցույց տալիս. մանրամասներ

Մարդ են գցել մեքենայի տակ. պատահաբար դեպքի վայրում գտնվող Արսեն Թորոսյանն առաջին օգնություն է ցույց տալիս. մանրամասներ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է  տեղի ունեցել Երևանում: Ժամը  18:00-ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, սակայն վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության է հասել ՀՀ առողջապահության նախկին նախարար  Արսեն Թորոսյանը, ով ահազանգել է նաև շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, նա ինքն է օգնություն ցուցաբերել վիրավորին: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ականատեսներն ասում էին՝ նկատեցինք, թե ինչպես է Ա. Թորոսյանը վազելով մոտենում դեպքի վայր, ապա օգնությոն ցուցաբերում վիրավորին, ում կյանքին, բարեբախտաբար, ոչինչ չի սպառնում և նախկին նախարարի զանգից հետո շտապօգնությունն  ու պարեկային ծառայությունը շուտ ժամանեցին: Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

 

Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: