Մեր սիրելի, ընկերասեր, բարի, ուրախ, չարաճճի, Էդուարդը մահացավ... սարսափելի լուր (տեսանյութ)

Մեր սիրելի, ընկերասեր, բարի, ուրախ, չարաճճի, Էդուարդը մահացավ... սարսափելի լուր (տեսանյութ)

 

 Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցի տնօրենությունը,ուսուցչական և աշակերտական կազմը վշտակցում է դպրոցի սան Էդուարդ Ենգոյանի անժամանակ մահը,ցավակցում ծնողներին ու հարազատներին՝ անդառնալի կորստի համար։
Մեր սիրելի ,ընկերասեր,բարի,ուրախ,չարաճճի, Էդուարդը միշտ կմնա ուսուցիչների և ընկերների հոգում ու մտքում։

 

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Անկախ մայլա» թաղամասում գտնվող տարածքներից մեկում՝ բետոնե պանելի տակ, երեխայի դի կա։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Փրկարարներն ու ոստիկանները Իսակովի պողոտայի 52/5 հասցեի դիմաց գտնվող հողատարածքում՝ բետոնե փլված քարի տակ, հայտնաբերել են 9-ամյա Է. Ե-ի դին։