Քիչ առաջ Երևանում, բոլորի աչքի առաջ մարդ գցեցին տակը. դիակը բոլորի աչքի առաջ էր

Քիչ առաջ Երևանում, բոլորի աչքի առաջ մարդ գցեցին տակը. դիակը բոլորի աչքի առաջ էր

Shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Աթոյան 8/1 հասցեի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում վրաերթի է ենթարկել միջին տարիքի կին հետիոտնի, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։  Օպերատիվորեն ժամանել են Արւտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը։  Ժամանել են նաև պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը։  Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Մ. Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։  Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Էրեբունու թաղապետարանի աշխատակիցները, ովքեր կատարում են անհրաժեշտ գործողություններ՝ վնասված էլեկտրասյունը նորով փոխարինելու ուղղությամբ։